Խոշոր խաղացողներն ի վիճակի են շատ արագ դեստաբիլիզացնել ֆինանսական շուկան, փլուզել դրամը. պետք է զսպել այսպիսի գրոհները․ Ատոմ Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Խոշոր խաղացողներն ի վիճակի են շատ արագ դեստաբիլիզացնել Հայաստանի ֆինանսական շուկան, պարզապես փլուզել դրամը, եթե համարժեք գործողություններ չլինեն»: Այս մասին «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որպեսզի աճուրդային մեխանիզմներ կիրառվեն,  զսպելու այսպիսի գրոհները: «Սա սուբյեկտիվ կողմն է: Օբյեկտիվորեն, արտաքին ազդակներն են մեծ դեր  խաղացել դրամի արժեզրկման հարցում, իհարկե, ծախսերը, ռեզերվների վրա ճնշումները: Կենտրոնական բանկը չի կարող այս իրավիճակում մի կողմ քաշված մնալ, չնայած երբեմն նման մեղադրանքներ հնչում են»,- ասաց տնտեսագետը:

Մարգարյանի դիտարկմամբ՝ պետական պարտքի կառուցվածքի դեֆորմացում է տեղի ունենում այն իմաստով, որ ներքին պարտքն անհամեմատ ավելի թանկ, անհամեմատ ավելի ռիսկային, բավականաչափ խնդրահարույց, վերջին տարիներին ստանում է  բավական մեծ, անընդունելի մեծ ծավալներ, և սա ճնշում է տնտեսության իրական հատվածի վրա»:

Տնտեսագետի կարծիքով՝ տնտեսական մոդելի, տնտեսական քաղաքականության գաղափարախոսության, կոնցեպտուալ նոր մոտեցումների խնդիր կա, պետք է առաջին հերթին քննարկվի փորձագիտական, ակադեմիական շրջանակներում, ազդակները փոխանցել քաղաքական շրջանակներին, տնտեսական քաղաքականության որոշումներ կայացնողներին:

«Գաղտնի չէ, որ այսօր իշխանության ձգտում են խոշոր  կապիտալի տերերը: Բաց ու պարզ ասեմ՝ հնարավոր է, այո, շուկաները դեստաբիլիզացնելու ռիսկեր նաև այդ հատվածից և, կարծում եմ, թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկն ուղղակի պետք է ուշադիր լինեն այս հարցում, թույլ չտան այդպիս ազդեցություններ, միջամտություններ»,- նշեց տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: