Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին․ ԱՀ ԱԻՊԾ

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դեկտեմբերի որոնողական աշխատանքների արդյունքում 892 զինծառայողի մարմին է հայտնաբերել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի ԱԻՊ ծառայությունից։

«Երեկ 64 մարմին են հանել Ջեբրայիլի ու Հորադիզի ուղղություններից։ Այսօր էլ նույն ուղղություններում 4 ջոկատ աշխատում է, թիվը երեկոյան կփոխվի։ Բոլոր ուղղություններով գնացել ենք։ Սկսել ենք նոյեմբերի 13-ին՝ Շուշիից, հետո շարունակել  Մարտունիում, Մարտակերտում, Մարտունու այն բնակավայրերում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հետո Հադրութ քաղաքում և հարակից գյուղերում, այնուհետև տեղափոխվել Ջեբրայիլ։ Այդ ընթացքում 2 անգամ Քաշաթաղի շրջանում, Իշխանաձորի, Կուբաթլուի հատվածներում ենք որոնողական աշխատանքներ իրականացրել»,- նշեց ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ թեև արդեն հասցրել են բոլոր տարածքներում լինել, այնուամենայնիվ, կրկին նույն տարածքներում ստուգումների կարիք կա։

«Բոլոր ուղղություններում եղել ենք, բայց, ծնողների տեղեկությունների հիման վրա, դեռ մի քանի անգամ էլ պետք է շարունակենք բոլոր վայրերում։ Եղել են այդպիսի դեպքեր, Շուշիում արդեն ահագին մտել, դուրս ենք եկել։ Առաջին 3 օրերին հիմնականում դիակները հանել ենք, բայց դրանից հետո էլի 1-2 մարմին գտել ենք»,- նշեց Թադևոսյանը։

ԱԻՊԾ ներկայացուցիչն ընդգծեց՝ եղանակային պայմանները բարդացնում են աշխատանքների ընթացքը․ «Հատկապես, որ ձյան տեսքով տեղումներ են լինում, բավականին բարդ են լինում աշխատանքները, բայց մեր ջոկատները օր ու գիշեր աշխատում են։ Եղել է դեպք, երբ տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել ու սկսել են լապտերներով նույն տարածքներում փնտրել»։

Ողջ զինծառայողի հայտնաբերման դեռևս 1 դեպք է գրանցվել․ «Նոյեմբերի 14-ին, երբ Շուշիի տարածքում որոնման աշխատանքներ են իրականացվել, 1 հայ և 1 ադրբեջանցի վիրավոր, երկուսն էլ՝ զինվորներ, տեսել ենք և հոսպիտալացրել, դրանից հետո չի եղել»։

Անժելա Պողոսյան