ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Բելառուսի ընդդիմությանը․ DW

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Բելառուսի ընդդիմությանն աջակցելու քաղաքականությունը։ Այս մասին նա հայտարարել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ առցանց քննարկումից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պետքարտուղարի տեղակալ Բիգանը վերահաստատել է ԱՄՆ-ի վճռական աջակցությունը բելառուս ժողովրդի բարձր կոչերին՝ երկրի ճակատագիրը վճռելու հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բիգանը նաև կոչ է արել Բելառուսում թափանցիկ ընտրություններ անցկացնել ու ազատ արձակել ցույցերին մասնակցելու համար բոլոր ձերբակալվածներին։

Բիգանի և Տիխանովսկայայի մասնակցությամբ քննարկումը կազմակերպել է «Մարշալի ֆոնդ»-ը, որն աշխատում է անդրատլանտյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Սվետլանա Տիխանովսկայան վերջին օրերին եղել է Բեռլինում, որտեղ հանդիպել է տեղի բելառուսցիների, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ, ինչպես նաև մասնակցել Բելառուսում խաղաղության համար միջկրոնական աղոթքին:

Տաթև Ֆռանգյան