Իրանցի պատգամավոր. «Արցախյան պատերազմում պետք է աջակցեինք Հայաստանին»

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին,  Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Նա նշել է, որ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը  Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության արդյունք են և հավելել․  «Մեր գիտնականների սպանություններում Նեթանյահուից (Իսրայելի վարչապետ) պակաս չէ նաև Էրդողանի դերը»։

Նրա խոսքով՝ Էրդողանը ցանկանում է պառակտել Իրանը, իսկ Թուրքիան տարածաշրջանում Արևմուտքի ենթակապալառուն է։

Իրանցի պատգամավորն անհրաժեշտություն է հայտնել աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ծրագրվող պատժամիջոցների որոշումները։ 

Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ նա ընդգծել է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իրանը պետք է Հայաստանին աջակցեր՝ միաժամանակ անսալով Հոգևոր առաջնորդի խոսքերին առ այն, որ «օկուպացված տարածքները պետք է ազատվեն»։

«Էրդողանին ուղղված մեր արտգործնախարարության արձագանքը լավ էր, բայց բավարար չէ։ Մեր մահացու անփութության, խորհրդարանի ազարիախոս պատգամավորների լռության, ղեկավար կազմի անխոհեմության պատճառով Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանը մասնատելու վարքագիծ է դրսևորում։ Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականությունն իրականացնողներից է և նրա ձեռքերը թաթախված են Իրաքի, Սիրիայի ժողովրդի, քրդերի, հայերի արյունով և իր պապերի նման, որոնց ձեռքներն էլ թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով (որոնց ցեղասպանությունը պատմությանը հայտնի է), նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսեր հաջորդ դերի մասին։

Վերջերս նա Բաքվի զորահանդեսում Արաքս գետի մասին բանաստեղծություն կարդաց, և դիմելով Իրանի Ադրբեջանի ժողովրդին՝ հայտարարեց․ «Մենք ձեզանից չենք բաժանվել, մեզ բռնությամբ բաժանել են ձեզանից» և ասաց, որ Արաքսը շուտով ուժ կառնի։ Իրանի խորհրդարանի ազարի պատգամավորներ, ու՞ր եք։ Խորհրդարանի հարգարժան նախագահ և որոշ պատգամավորներ, որ այժմ օրուգիշեր նախագահական ընտրություններով եք տարված, գիտե՞ք, որ Էրդողանը նախորդ շաբաթ Բաքվի զորահանդեսում «Արազ» երգից մի հատված է արտասանել, որը մի խումբ պատեհապաշտների համար Արաքսի երկու ափերի բաժանության խորհրդանիշն է, Իրանի մասնատման գաղտնիքը։ Ժամանակն է եկել, որ մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնենք իր գծերին»։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button