Ըստ Միքայել Մինասյանի՝ Ալիևը Վանեցյանի միջոցով է Փաշինյանին 5 միլիարդ դոլար գումար առաջարկել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին Ղարաբաղի 7 շրջանների համար 5 միլիարդ դոլար գումար է առաջարկել:

Ըստ Մինասյանի՝ առաջարկը եղել է 2018-ի հոկտեմբերին ՝ Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի միջոցով: Մինասյանը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում Դուբայում Վանեցյանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների միջև հանդիպում է տեղի ունեցել:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել Արթուր Վանեցյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի էին: Վարչապետ Փաշինյանի խոսնակն էլ առաջարկեց թեմայի վերաբերյալ գրավոր ուղղել հարցերը: Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: