Եվրահանձնաժողովը ցանկանում է 25 մլրդ եվրո ներգրավել՝ տնտեսությանն աջակցելու համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հավանություն է տվել 25 միլիարդ եվրոյի չափով երաշխիքային ֆոնդի ստեղծմանը, որը ղեկավարվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Այս ռեսուրսները, ինչպես այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, կպահանջվեն Միության անդամ երկրների տնտեսություններին աջակցելու համար՝ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում, գրում է EurAsia Daily-ն:

«Համաձայն ԵՄ-ի պետական ​​օգնություն տրամադրելու կանոնների՝ Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել ստեղծել համաեվրոպական երաշխիքային ֆոնդ՝ 25 միլիարդ եվրոյի չափով, որը ղեկավարվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ փոքր և միջին ձեռնարկություններին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկումից»,- ասվում է փաստաթղթում:

Հիմնադրամի աշխատանքներին կմասնակցեն ԵՄ 27 երկրներից 21-ը՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան և Խորվաթիան:

Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է, որ այս երաշխիքային սխեմայի միջոցով հնարավոր կլինի ներգրավել մինչև 200 միլիարդ եվրո մասնավոր ներդրումներ՝ այս երկրներում ձեռնարկություններին աջակցելու համար:

Տաթև Ֆռանգյան