ՌԴ-ում կֆիքսեն շաքարավազի ու բուսայուղի գինը․ Իզվեստիա

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում հունվարի 1-ից կարող են հաջորդ 3 ամիսների համար ֆիքսել շաքարավազի ու բուսայուղի մեծածախ ու մանրածախ գները։ Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիան»՝ հղում կատարելով շուկայում երկու աղբյուրի, որոնք մասնակցել են երկրում գների կայունացման հարցով մի շարք գերատեսչություններում տեղի ունեցած խորհրդակցություններին։

Բուսական յուղի գինը կարող է ֆիքսվել մեկ լիտրի համար արտադրողից գնելու դեպքում 95 ռուբլի և 110 ռուբլի մանրածախ գնի դեպքում, շաքարավազի գինը համապատասխանաբար կլինի 36 ու 45 ռուբլի մեկ կիլոգրամի համար։

«Իզվեստիայի» տեղեկությունների համաձայն՝  այս մակարդակում գների ֆիքսումն ամրագրվելու է ընկերությունների միջև պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Այսօր կողմերը ևս մեկ խորհրդակցություն կանցկացնեն, օրվա երկրորդ կեսին առաջարկը կուղարկվի կառավարություն։

Նախօրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն էր հրավիրել երկրում բազային սննդամթերքի գների թանկացմանը՝ նշելով, որ այս հարցում համաճարակը կապ չունի։ ՌԴ ղեկավարը նշել է շաքարի, բուսական յուղի, ալյուրի, մակարոնեղենի գների աճը ՝ այն որակելով ներքին գները համաշխարհային գներին համապատասխանեցնելու փորձ:

Տաթև Ֆռանգյան