Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են Նավալնիի կրկնակի թունավորման մասին. The Sunday Times

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին փորձել են երկրորդ անգամ թունավորել`Բեռլին թռիչքից առաջ. այս մասին գրում է բրիտանական The Sunday Times թերթը ՝ վկայակոչելով հետախուզության անանուն աղբյուրներին:

Նյութում ասվում է, որ «Նովիչոկ»  կոչվող քիմիական նյութը Նավալնիի հագուստի վրա է հայտնաբերվել: Թույնը իրերի վրա է հայտնվել Տոմսկի հյուրանոցներից մեկում:

Թունավորման երկրորդ փորձը կատարվել է այն ժամանակ, երբ բլոգերը կոմայի մեջ է եղել Օմսկում՝ նախքան նրան ինքնաթիռով գերմանական կլինիկա ուղարկելը:

«Դա արվել էր այն ակնկալիքով, որ նա կմահանար մինչ Բեռլին հասնելը», – ասել է աղբյուրը:

Նշվում է, որ Նավալնիին փրկել է ատրոֆինը, որը ներարկել են բժիշկները:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր օգոստոսի 20-ին օդանավում, Տոմսկից Մոսկվա ուղևորվելիս։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնուն հոսպիտալացրել են։ Նրա հարազատները հայտարարել էին, որ Նավալնուն, ամենայն հավանականությամբ, թունավորել են, սակայն Օմսկի բժիշկները հայտարարել են, որ գործչի մոտ թունավորման նախանշաններ չեն հայտնաբերել։ Մի քանի օր անց Նավալնուն բուժման նպատակով Գերմանիա էին տեղափոխել։