Խաղաղապահները մինչ այժմ Արցախում վնասազերծել են 4760 պայթուցիկ, մաքրել՝ ավելի քան 150 հա տարածք. ՌԴ ՊՆ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում. հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս խաղաղապահները իրականացրել են ինժեներական հետախուզություն և ականազերծում Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, հողամասերի տարածքներում՝ ապահովելով մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբի աշխատանքի անվտանգությունը:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 12 հա տարածք, ուսումնասիրվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթուցիկ:

Ընդհանուր առմամբ, Արցախում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:

Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից ի վեր վերականգնվել են 48 հենասյուն և 17,2 կմ էլեկտրահաղորդման գիծ, 31 տրանսֆորմատոր: