ՄԱԿ-ում տեղի է ունեցել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին ու արժանապատվությանը և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառում

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում․ թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։

«Առցանց հանդիպմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը կանխարգելելու ինքնության հողի վրա հանցանքները։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ու վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ակնհայտ ցեղասպանային նկրտումներով։ Կարևորելով մարդու իրավունքների կրթության, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը՝ ԱԳ նախարարը նշեց մամուլի աճող նշանակությունը մարդկության նկատմամբ հանցագործությունների կանխարգելման գործում։

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն, Գլոբալ հաղորդակցությունների հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը, Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոն, Շոայի ինստիտուտի գործադիր տնօրեն Սառա Բրաունը, «The Promise» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Թերի Ջորջը, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր, գրող Պիտեր Բալաքյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն։

Միջոցառման մասնակիցները քննարկեցին ավանդական ու ժամանակակից մամուլի ներգործությունը հանրային կարծիքի վրա՝ ընդգծելով մամուլի ազատության առանցքային դերը վաղ զգուշացման և ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով»։