Բելառուսի իշխանությունները փակել են երկրի ցամաքային սահմանները

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Բելառուսի իշխանությունները փակում են երկրի ցամաքային սահմանները կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին ասվում է դեկտեմբերի 7-ի Նախարարների խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ որոշում է կայացվել «ժամանակավորապես դադարեցնել մեկնելու համար Բելառուսի Հանրապետության պետական ​​սահմանի հատումը քաղաքացիների, ինչպես նաև մշտական ​​կամ ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների  համար»: Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 21-ին:

Նշվում է, որ սահմանափակումները կիրառվելու են ճանապարհային անցակետերում, երկաթուղային կայարաններում և գետային նավահանգիստներում: Դրանք չեն տարածվում դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերով անձանց, պաշտոնական պատվիրակությունների, միջազգային ճանապարհային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, օդանավերի և նավերի անձնակազմի, գնացքների անձնակազմի, ինչպես նաև Բելառուսով տարանցիկ ճանապարհորդող անձանց վրա:

Տաթև Ֆռանգյան