Ձեզ հայտնի է եղել չինական վարկի և ռուսական դրամաշնորհի ապօրինի գործարքների մասին․ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել․ Բաբաջանյանը՝ թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի  հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

«Ես այնքան լավատես չեմ, որքան «Իմ քայլը» խմբակցությունը, որովհետև կարծում եմ, որ մենք ֆունդամենտալ խնդիրներ ունենք Հաշվեքննիչ պալատում»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Պարոն Ատուստամյան, ձեզ ի՞նչ է հայտնի 2017-18թթ. չինական 25 մլն-անոց վարկի մասին, որի վերաբերյալ հարուցված է քրգործ: Այդ գործով անցնում են Գագիկ Խաչատրյանը և նրա տեղակալը: Նրանք ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող` մոտ 2.2 մլրդ դրամ արժողությամբ 8.900 էլեկտրոնային կողպեք: Մինչև 2019 թվականը նշյալ մարմիններն օգտագործել են ընդամենը 251-ը, այսինքն` ահռելի չափով վատնում է տեղի է ունեցել:

«Ձեզ ի՞նչ է հայտնի ռուսական 16 մլն դոլարի դրամաշնորհից: Այս դրամաշնորհի վերաբերյալ մեկ այլ քրգործ է հարուցվել, որով կրկին անցնում է Գագիկ Խաչատրյանը: Պարոն Առուստամյան, ես պնդում եմ, որ ձեզ հայտնի է եղել չինական վարկի և ռուսական դրամաշնորհի բոլոր ապօրինի գործարքների մասին, արդյոք քերաիրավական բնույթի խախտումներ չե՞ք տեսել և հայտնե՞լ եք պետությանը այս խոշոր չափերի հասցված վնասների մասին: Տպավորություն ունեմ, որ ոչ մի միջոց էլ ձեռք չեք առել, որովհետև Հաշվեքննիչ պալատը մաֆիական կաստա է, և մեկդ մյուսին պահելու սովորություն ունեք»,- նշեց պատգամավորը:

Բաբաջանյանի կարծիքով՝ Հաշվեքննիչ պալատը ղեկավարում են մեծամասամբ նախկին կոռումպացված համակարգի բարքերն ու աշխատաոճը կրող պաշտոնյաներ:

Մանրամասները՝ տեսանյութում: