Անհայտ հակերներ գողացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տվյալները․ BBC

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ամերիկյան Pfizer ընկերությունն ու դրա գերմանական գործընկեր BioNTech-ը հայտարարել են, որ Եվրոպական դեղերի գործակալության (EMA) սերվերների վրա կիբերհարձակման արդյունքում հակերները կարողացել են հասանելիություն ունենալ այդ դեղագործական ընկերությունների կողմից մշակված Covid-19 դեմ պատվաստանյութի տեխնիկական փաստաթղթերին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ EMA- ն, որի խնդիրն է, ի թիվս այլ բաների, գնահատել և հաստատել  Եվրամիության համար դեղորայքն  ու պատվաստանյութերը, հայտարարել է, որ ենթարկվել է կիբերհարձակման, որի մանրամասները ընկերությունը, սակայն, չի հայտնել։

Pfizer և BioNTech-ն իրենց հերթին հայտնել են, որ EMA-ից ակնկալում են հավելյալ տեղեկություններ կիբերհարձակման մասին, սակայն գործակալությունից վստահեցրել են, որ սույն միջադեպը ոչ մի կերպ չի ազդի իրենց դիմումների դիտարկման ժամկետների վրա։

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել կիբերհարձակումը, ում կողմից է իրականացվել ու ինչ տեղեկություններ են հափշտակել հակերները։

Ներկայումս EMA-ն փորձագիտական գնահատական է տալիս Pfizer և BioNTech, ինչպես նաև Moderna ընկերությունների կողմից ստեղծված պատվաստանյութերի համար։ Գործակալությունը պետք է որոշի, թե ինչքանով են դրանք անվտանգ ու արդյունավետ և արդյոք կարելի է կիրառել ԵՄ ողջ տարածքում։

Հասկանալի չէ, թե արդյոք հակերային հարձակման է ենթարկվել նաև Moderna ընկերության պատվաստանյութի փաստաթղթերը։

Տաթև Ֆռանգյան