ՌԴ Պն-ն ներկայացրել է մեկ օրում ԼՂ-ում իրականացված ականազերծման աշխատանքները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ականազերծել են ավելի քան 5 հա տարածք Ստեփանակերտի հարավային ծայրամասում։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուս խաղաղապահներն իրականացրել են ինժեներական հետախուզություն ու տեղանքի ականազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում։ Մեկ օրում մաքրվել է շուրջ 5 հա տարածք, 500 մ ճանապարհ ու 24 շինություն, հայտնաբերվել ու ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զինծառայողները հայտնաբերված առարկաները տեղափոխում են հատուկ կահավորված զորավարժարան, որտեղ դրանք ոչնչացվում են։ Տեղափոխման ոչ ենթակա զինամթերքը ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության կանոնները։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ անցած օրվա ընթացքում հաջողվել է վերականգնել երկու հենասյուն ու ավեի քան  մեկուկես կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր:

Ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 10 հա տեղանք, ավելի քան 23 կմ ճանապարհ, 157 տուն ու սոցիալական օբյեկտ։ Ինչպես նաև հայտնաբերվել ու չեզոքացվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա։

Տաթև Ֆռանգյան