ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով. ՌԻԱ Նովոստի
Քաղաքականություն
09.12.2020 | 23:03Անկախ պետությունների համագործակցության դեկտեմբերի 18-ին կայանալիք հերթական գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
2020 թվականին ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը: