Հայտնի է Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպանի անունը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը մի քանի դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել. գրում է ermenihaber-ը:

Հայտնի է, թե ով է լինելու ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր նոր դեսպանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում այդ երկրի նոր դեսպանը կլինի Մուրաթ Մերջանը։ Վերջինս հիմա Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է Տոկիոյում։

Ո՞վ է Հասան Մուրաթ Մերջանը

Նա ծնվել է 1959թ․ Թուրքիայի արևելյան Աղրը նագանգի Թութաքի շրջանում։ Կրթություն է ստացել Թուրքիայի Բողազիչի համալսարանի ինժեներական ֆակուլտետի արդյունաբերական ինժիներության բաժնում։ Այնուհետև ավարտել է ԱՄՆ-ի Ֆլորիդա համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ Դոկտորականը պաշտպանել է Քլիվլենդի պետական համալսարանում։ Ներկայիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ է։ Մերջանը եղել է Թուրքիայի 22-րդ և 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 2002-2007թթ․ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպական արևմտյան միության անվտանգության և պաշտպանության ասամբլեայի Թուրքիայի պատվիրակության ղեկավար,  ԵԽԽՎ փոխնախագահ։ 2007-2011թթ․ Մերջանը զբաղեցրել է նաև Թուրքիայի մեջլիսի արտաքին հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Մերջանը 2011-2014թթ․ նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար, 2014-2017թթ․՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդում թուրքական ազգային կոմիտեի նախագահ, իսկ 2017թ-ից մինչև այսօր Ճապոնիայում Թուրքիայի դեսպանն է։