Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Էստոնիայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդը (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կծառայեցնի բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Էստոնիան, լինելով փոքր երկրներ, նաև շատ ընդհանրություններ ունեն: Նա ընդգծել է, որ փոխգործակցության մեծ ներուժ կա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպան Կալյուրանդը նախագահ Սարգսյանին է փոխանցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի ջերմ ողջույնները և աջակցությունը Հայաստանի համար այս դժվարին շրջանում: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ է տեսնում, և պատրաստակամ է իր ավանդն ունենալ այդ գործում: Նա ասել է որ Էստոնիան մեծ հաջողությունների է հասել մասնավորապես Էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև նաև սփյուռքի հետ աշխատանքներում, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատերազմի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստան –Եվրամիություն համագործակցության հեռանկարների շուրջ: