Մինչ հարուստ երկրները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի չափաբաժիններ են դիզում, աղքատ երկրներում կկարողանա պատվաստվել 10-ից 1-ը․ BBC

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Աշխարհի հարուստ երկրները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի չափաբաժիններ են դիզում, իսկ աղքատ երկրներում ապրող մարդիկ չեն կարողանալու օգտվել դրանից, գրում է BBC-ն:

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքից հայտնում են, որ ցածր եկամուտ ունեցող գրեթե 70 երկրներում կկարողանա պատվաստել միայն յուրաքանչյուր 10-ից մեկը: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Oxford-AstraZeneca ընկերությունը հայտարարել է, որ իր պատվաստանյութերի 64%-ը կապահովագրի զարգացող պետությունների համար։

Այս քայլերը ձեռնարկվել են աշխարհի բոլոր պետությունների միջև պատվաստանյութն արդարացիորեն բաժանելու համար։ «Covax» համաշխարհային միասնական գնումների հարթակ-հիմնադրամը կարողացել է ապահովել 700 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որը պետք է մատակարարվի ցածր եկամուտ ունեցող 92 պետությունների, որոնք գրանցվել են պատվաստանյութի համար։

Չնայած այս քայլերին՝ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը, Amnesty International, Oxfam և Global Justice Now կազմակերպությունները հայտնում են, որ դա բավարար չէ, և պատվաստանյութեր արտադրող ընկերությունները պետք է կիսվեն տեխնոլոգիայով, որպեսզի ավելի շատ քանակությամբ պատվաստանյութ արտադրվի։

Վերջիններիս իրականացրած վերլուծությունների արդյունքներով պարզվել է, որ հարուստ երկրները գնել են բավարար քանակությամբ չափաբաժիններ՝ իրենց ամբողջ բնակչությանը երեք անգամ պատվաստելու համար, եթե բոլոր պատվաստանյութերի օգտագործումը հաստատվի: Օրինակ, Կանադան պատվիրել է այնքան պատվաստանյութ, որ յուրաքանչյուր կանադացի հինգ անգամ կարող է պատվաստվել։

Եվ չնայած աշխարհի հարուստ երկրները ներկայացնում են երկիր մոլորակի բնակչության ընդամենը 14%-ը, նրանք գնել են մինչ այժմ բոլոր խոստումնալից պատվաստանյութերի 53%-ը:

Տաթև Ֆռանգյան