Ստեփանակերտի կեսից ավելին ականազերծվել է․ հայտնաբերվել է ավելի քան 15 հազար ռազմամթերք

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտից մի քանի շաբաթ անց Ստեփանակերտում ու դրա արվարձաններում հայտնաբերվել է ավելի քան 15 հազար ռազմամթերք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԼՂՀ ականազերծման մարդասիրական կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։

«Հայտնաբերվել է ավելի քան 15 հազար ռազմամթերք, և սա միայն Ստեփանակերտում ու արվարձաններում: Աշխատել են Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնը և Խաղաղապահ ուժերի ականազերծման կենտրոնը (ՌԴ)։ Մեզ հենց նոր միացել են ԱԻՆ ականազերծողները, այսօր առաջին օրն է։ Սակայն խաղաղապահների հետ մենք վաղուց էինք աշխատում, հավանաբար 10-12 օր»,- ասել է Մեսրոպյանը:

Նա նաև հայտնել է, որ անցած շաբաթների ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է Ստեփանակերտի ու դրա արվարձանների գրեթե կեսը։ Վերջինս նաև հույս է հայտնել, որ այդ տարածքների ականազերծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

«Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին արդեն մաքրվել է: Հեկտարներով հաստակ չեմ կարող ասել, բայց կեսից ավելին մաքրվել է: Հիմա մենք աշխատում ենք ծայրամասերում»,- ասել Մեսրոպյանը:

Տաթև Ֆռանգյան