Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Լուրեր

03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը:

Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ: Նա Հանրապետության նախագահին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով, որ Ֆրանցիսկոս Պապը, որն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:

Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրի լուծմանը որպես միջնորդ աջակցելու համար, ինչպես նաև միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները: