Ղարաբաղի անորոշ կարգավիճակն առաջիկա ժամանակներում այդպիսին էլ կմնա․ ռուս փորձագետ

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Մոտ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կպահպանվի, քանի որ Բաքվին, ընդհանուր առմամբ, այն ձեռնտու է․ Ադրբեջանը դեռ պետք է զբաղվի ձեռք բերած տարածքների յուրացմամբ, իսկ Երևանը բավական ռեսուրսներ չունի ռևանշի համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԳԱ ՄՏՀԻ Կովկասի գծով առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, օդից կախված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը չի ճանաչում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը։

«Ի՞նչ կլինի ապագայում այնտեղ գտնվող բնակչության հետ: Այս խնդիրները պայմանագրում մանրամասն շարադրված չեն, համաձայնագիրը այլ նպատակ ուներ»,- ասել է Մուխանովը:

Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա ժամանակներում Ղարաբաղի անորոշ կարգավիճակն այդպիսին էլ կմնա։ Ինչ վերաբերում է հետագա կանխատեսումներին, ապա համաձայնագիրն առաջիկայում կպահպանվի:

«Կարճաժամկետ հեռանկարում դա ձեռնտու է, մասնավորապես, ադրբեջանական կողմին։ Բաքուն ստիպված կլինի լուծել շատ խնդիրներ, որոնք առաջացել են համաձայնագրի կնքումով, ինչի արդյունքում Ադրբեջանի համար լուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն է ձեռք բերվել, անհրաժեշտ է լուծել վերաբնակների հարցը, տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման հարցը»,- մանրամասնել է փորձագետը:

Համաձայնագիրը, իհարկե, ձեռնտու չէ հայկական կողմին, բայց այն «այժմ ուժ և կարողություն չունի՝ վերստին ներգրավվելու այս հակամարտության լուծմանը և ինչ-որ վրեժ լուծելու», կարծում է Մուխանովը:

«Ղարաբաղում կրած պարտության կծիկի հետ մեկտեղ՝ Հայաստանը ստացավ հզոր ներքաղաքական ճգնաժամ, ուստի Երևանի էլիտան առաջին հերթին կզբաղվի այս ներքաղաքական ճգնաժամի լուծմամբ, այնուհետև կքննարկի Ղարաբաղը: Հիմա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար առաջնահերթ նպատակը իշխանության մնալն է»,- ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է քաղաքագետը:

Տաթև Ֆռանգյան