Մեծ Բրիտանիան սկսել է Covid-19-ի դեմ պատվաստումները․ BBC

Լուրեր

02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Մեծ Բրիտանիան արևմտյան երկրների շարքում առաջինն այսօր սկսել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները։ Առաջինը կպատվաստվեն երկրի իշխանությունների կողմից սահմանված 10 ռիսկային խմբերին պատկանող անձինք՝ 80 տարին լրացածները, տարեցների համար նախատեսված հաստատություններում բնակվողները, ինչպես նաև բժիշկներն ու սոցապ աշխատակիցները, գրում է BBC-ն։

90-ամյա Մարգարեթ Քինանը դարձել է առաջին մարդը, որը Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել փորձակումներից դուրս։ Նա հայտնել է, որ իրեն արտոնյալ է զգում նման պատվի արժանանալու համար։

«Ես ինձ այնքան արտոնյալ եմ զգում, որ առաջին մարդն եմ, ով պատվաստվել է Covid-19- ի դեմ։ Սա Ծննդյան տոների լավագույն նվերն է, որը կարող էի ցանկանալ, քանզի սա նշանակում է, որ վերջապես կարող եմ անհամբեր սպասել ընտանիքիս և ընկերներիս հետ Նոր տարին տոնելուն»,- հայտարարել է նա:

Ընդհանուր առմամբ պատվիրվել է 40 միլիոն չափաբաժին պատվաստանյութ։ Շուրջ 800 հազար պատվաստանյութ արդեն հասցվել է Բրիտանիա Բելգիայից, որտեղ այն արտադրվում է։

Բոլոր պատվաստվածներին  պատվաստման մասին վկայականներ կտրվեն, որոնց վրա կնշվի անունն ու ազգանունը, ինչպես նաև առաջին և երկրորդ պատվաստումների ստացման ժամկետները։

Տաթև Ֆռանգյան