ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ։

Գլխավոր ասամբլեան 63 կողմ , 17 դեմ և 62 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը:

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես օկուպացնող ուժ, անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից և առանց հապաղելու դադարեցնի Ուկրաինայի տարածքի ժամանակավոր օկուպացան»,- նշված է բանաձևում։

Ուկրաինայի ներկայացուցիչը, որը ներկայացրել է բանաձևը, ասել է, որ Ռուսաստանը, օկուպացնելով Ղրիմը և այն դարձնելով հզոր ռազմական ֆորպոստ, խախտում է միջազգային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչը մինչև բանաձևի ընդունումը նշել է դրա քաղաքականացված բնույթը: Ըստ նրա՝ երրորդ տարին է՝ Ուկրաինան իր բանաձևերով շեղում է ՄԱԿ-ին, չնայած՝ Ղրիմի ժողովուրդը ապագայի մասին իր որոշումը արդեն կայացրել է հանրաքվեի միջոցով:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամակցությանը թեկնածու երկրները ՝ Թուրքիան, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան և Ալբանիան, Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Լիխտենշտեյնը, ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովայի Հանրապետությունը և Վրաստանը, կողմ են այս հայտարարությանը: