Թրամփը չի՞ մասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը. VOA

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սոցիալական իր էջերում տեղադրել ուղերձներ այն մասին, որ նոյեմբերյան ընտրություններում տեղ են գտել բազում խախտումներ. գրում է VOA-ն:

«Մենք արդեն այս մասին ունենք փաստեր եւ հստակ փաստեր, որոնք մինչ այժմ չեն ուզում տեսնել դատավորները»-, գրում է նա թվիթերում ու ֆեյսբուքում:

Նրա խոսքերով՝ արդեն կան հազարավոր այնպիսի քվեներ, որոնք կարող են դառնալ ընտրությունները չեղյալ հայտարարելու հիմք: Նա կոչ է անում դա անհապաղ անել հստակ դիրքորոշում չունեցող նահանգներում:

Այսպիսով Թրամփը հրաժարվում է ընդունել նոյեմբերյան ընտրություններում իր պարտությունը, եւ նրա փաստաբաններն էլ շարունակում են դատական գործեր հարուցելու գործընթացը, այն դեպքում, երբ նահանգային ու դաշնային ընտրական հանձանժողովները պարբերաբար են հայտարարում, որ դրանց համար չկան հիմքեր: Թրամփը հավատացած է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքը պարտվել չէր կարող:

Իսկ եթե պատահի, որ այնուամենայնիվ Բայդենը հաստատվի նախագահի պատշոտում, ապա ի՞նչ է անելու Թրամփը: Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփն այդ դեպքում որոշել է չմասնակցել հունվարի 20-ի նախագահական երդմնակալության արարողությանը եւ մտադիր է հենց նույն օրն էլ հայտարարել 2024 -ին իր թեկնածությունը դնելու որոշման մասին:

ԱՄՆ-ի պատմության մեջ միայն մի քանի նախագահներ են եղել, որոնք մերժել են հաջորդ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը: