Թուրքիայում ռուս լրագրողներ են ձերբակալվել․ նրանց գտնվելու վայրն անհայտ է

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ստամբուլի արվարձաններից մեկում ձերբակալվել են ռուսական НТВ-ի թղթակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն ու Իվան Մալիշկինը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է vesti.ru-ն։

Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ կատարվածի մասին լրագրողներն իրենց տեղեկացրել են հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ի կեսօրին։ Պետրուշկոն ու Մալիշկինը ձերբակալվել են ոստիկանների կողմից, ինչից հետո կապը նրանց հետ ընդհատվել է։ Միայն Մոսկվայի ժամանակով 21։00-ին Պետրուշկոն կարճ տեքստային հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է, որ իրենց չգիտես ինչու ձերբակալել են։ Դրանից հետո հեռուստաընկերության աշխատակիցը կապի դուրս չի եկել։

ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ Թուրքիայում ՌԴ դեսպանությունը, ինչպես նաև Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապի մեջ են։

Քայլեր են ձեռնարկվում՝ ռուս լրագրողների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ Թե ինչի հետ է կապված լրագրողների ձերբակալությունը, դեռևս անհայտ է։

Տաթև Ֆռանգյան