Թուրքական լիրան արժեզրկվել է՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների մասին օրինագծի ընդունման ֆոնին․ Reuters

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է այն բանից հետո, ինչ  ԱՄՆ օրենսդիրները Թուրքիայի  հանդեպ պարտադիր պատժամիջոցները ներառեցին պաշտպանական ծախսերի օրինագծում, ինչը ևս մեկ քայլով Վաշինգտոնին մոտեցրեց ՆԱՏՕ-ի իր դաշնակցին պատժելուն՝  անցյալ տարի ռուսական C-400 հրթիռային համակարգեր գնելու համար, գրում է Reuters-ը:

Տարեկան 740 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ պաշտպանության ոլորտի ծախսերի մասին  օրենքի վերջնական տարբերակը կստիպի Սպիտակ տանը ընտրել ՆԱՏՕ-ի  հետ անհամատեղելի C-400- երի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնաթող կլինի հաջորդ ամիս, հայտարարել է, որ վետո կդնի օրինագծի առանձին դրույթների վրա: Բայց նա, հավանաբար, Կոնգրեսի կողմից որոշակի աջակցության կարիք կունենա։ Վետոյի կիրառման դեպքում, այն կդառնա առաջին նման վետոն գրեթե 60 տարվա ընթացքում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Թուրքիային էր մատակարարել C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և Թուրքիան դրանք փորձարկել էր հոկտեմբերի վերջին։ Անկարան հայտարարել էր, թե համակարգերը չեն ներառվելու ՆԱՏՕ-ի համակարգում, դրանում դաշինքի համար ոչ մի վտանգ չի տեսնում և կոչ էր արել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։

Reuters-ը նշում է որ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին լիրան արդեն այս տարի արժեզրկվել էր գրեթե 1%-ով։

ԱՄՆ այս պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի առանց այն էլ թուլացած տնտեսությանը, որն արդեն իսկ պայքարում է կորոնավիրուսի հետևանքների, երկնիշ գնաճի և վատ սպառված արտաքին պահուստների հետևանքով:

Տաթև Ֆռանգյան