Լաչինում հայերը հրաժարվում են լքել իրենց տները․ Daily Telegraph

Լուրեր

02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
Բոլորը

Երբ Լաչինի փողոցներով անցնում էին ադրբեջանցի զինվորները, 48-ամյա Լևոն Գևորգյանը նստած էր իր խանութի դիմաց՝ միայն մեկ դանակով զինված։ Նա, չնայած ՀՀ իշխանությունների կողմից իրենց վրա վերցված պարտավորությանը, ասում է, որ չի հեռանալու, գրում է Daily Telegraph-ը։

«Այստեղ կմնամ, քանի դեռ ամեն բան հողին չեն հավասարեցրել։ Մենք ենq մեր քրտինքով այս ամենը կառուցել։ Ինձ չի հուզում, թող այստեղ մեռնեմ»,- ասել է նա Daily Telegraph-ի լրագրողին։

Հրապարակման համաձայն՝ Լաչինի միջանցքի երկու կողմում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ Լաչին քաղաքը, մնում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն գործնականում այդ բնակավայրերի ճակատագիրը հայտնի չէ տեղի բնակիչներին։

«Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի քաղաքի հետ։ Գրեթե բոլորը գնացել են, սակայն մենք որոշել ենք այստեղ մնալ։ Ես որսորդական զենք ունեմ, գիտեմ՝ ինչպես դրանից օգտվել։ Չնայած ռուսներն այժմ չեն թույլ տալիս զենքով շրջել»,- պատմել է 35-ամյա Վաչե Սարգսյանը։

«Անցած շաբաթ լուրեր պտտվեցին, որ բոլորին հրամայել են մինչև շաբաթվա վերջ տարհանվել։ Այնուհետև ասացին, որ հեռանալ պետք չէ։ Ոչ մի բան հասկանալի չի»,- պատմել է 39-ամյա Նարինե Ռասոյանը։

Հոդվածի հեղինակը նշում է՝ Սարգսյանն ու Գևորգյանը նայում են, թե ինչպես են ռուս խաղաղապահները շրջում քաղաքի կենտրոնական հրապարակում։ Նրանք վճռականորեն տրամադրված են մնալ։

«Սա մեր հողն է»,- ասում է Սարգսյանը՝ կանգնած ջարդուփշուր եղած մեքենաների ու ադրբեջանցիների բաժին չդառնալու համար բնակիչների կողմից հրկիզված տների կողքին։

Տաթև Ֆռանգյան