Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են ուղարկում հայերին․ Die Welt

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքել է թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում նաև Գերմանիայում.  աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ են ուղարկում նույնիսկ նրանց երեխաներին։ Գերմանաբնակ հայերն այս առնչությամբ օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից: Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակը, որում ասվում է.

«Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և  իրենց համախոհներին տեղի հայերի դեմ տրամադրելով»։

Իսախանյանն իր նամակում նաև նշել է, որ  հայերին ուղղված  «Գորշ գայլերի» նամակներում նշվում է. «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»։