Հումանիտար ճգնաժամ՝ ԼՂ-ում. ԱՄՆ սենատորներ Մենենդեսը և Փորթմանը կոչ են արել ֆինանսավորել այդ աղետը վերացնելու համար. VOA

Լուրեր

02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
Բոլորը

ԱՄՆ Սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսը, սենատոր Ռոբ Փորթմանը օրինագիծ են առաջարկել Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը վերացնելու համար՝ կարևորելով ամերիկյան օգնության գերակայությունը. գրում է VOA-ն:

«Հարավային Կովկասում մարդասիրական իրավիճակը ծանր է, և այն կվատթարանա ձմռանը», -գրել են սենատորները՝ նկարագրելով, թե ինչպես է COVID-19 ֆոնի վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի կողմից աջակցվող հակամարտությունը վնասել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վրա և տեղահանել էթնիկ հայ բնակչության կեսից ավելիին, ներառյալ տարածաշրջանի կանանց և երեխաների 90 տոկոսին: «Մարտերը կարող են դադարեցվել, բայց դրա պատճառած վնասը կշարունակի մարդկային կյանքեր արժենալ, առանց միջազգային հանրության կոշտ գործողությունների»,- գրել են սենատորները:

Բացի Լեռնային Ղարաբաղում վերականգնողական ծառայությունների ուժեղ ֆինանսավորում խնդրելուց, Մենենդեսը և սենատոր Փորթմանը Սենատից պահանջել են նաև գտնել հատուկ միջոցներ ականների և չպայթած զինամթերքի մաքրման համար, անհրաժեշտություն, որը զգալիորեն աճել է վերջին բռնությունների ֆոնին:
«Միացյալ Նահանգները պետք է շարունակի մարդասիրական օգնություն ֆինանսավորելու իր վաղեմի ավանդույթը նրանց համար, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն, ինչպես այսօր հազարավոր էթնիկ հայեր, որոնք տեղահանվել են իրենց տներից կամ այլ կերպ են տուժել բռնությունից»,- հավելել են սենատորները. «Պետության արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների վերջնական օրինագծում վերը թվարկված դրույթները ներառելով՝ դուք կարող եք օգնել թուլացնել վերջին բռնությունների կործանարար հետևանքները և շարունակել մարդասիրական օգնության Ամերիկայի հպարտ ավանդույթը»:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին քննարկում են իրականացրել ամերիկացի վերլուծաբաններ: Հիմնական հարցերը ԱՄՆ ժողովրդավարության և համաշխարհային համաճարակի մարտահրավերների ֆոնին ԼՂ փախստականների տեղահանումն էր, և թե մարդու իրավունքների որ խախտումներն են առաջ եկել ճգնաժամի արդյունքում, և ինչպես կարելի է պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ներկայացմամբ՝ պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն է՛լ ավելի են սրվել համաճարակի պայմաններում: Տարատեսակ թույլատրելի և անթույլատրելի ռմբակոծություններից պատսպարվելու համար Ղարաբաղի քաղաքացիական պնակչությունը ստիպված է եղել մեծ  խմբերով ապաստարաններում ապրել շաբաթներ շարունակ, որտեղ հակահամաճարակային կանոնների պահպանումը գրեթե անհնար էր: Ինչպես նաև առողջապահական համակարգն է կաթվածահար եղել:

«Քարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Սթրոնսկու կարծիքով՝ պատերազմի ընթացքում նկատվել են քաղաքացիական բանկչությանը և ենթակառուցվածքները թիրախավորում: «Պատերազմի հետևանքներից բացի մենք ականատես եղանք նաև կորոնավիրուսի դեպքերի աճի, ինչն այս պատերազմն էլ ավելի աղետալի դարձրեց»,- ասել է նա:

Լեռնային Ղարաբաղում կիրառվել են զանգվածային ոչնչացման զենքեր: «Human Rights Watch»-ի թիմը Ստեփանակերտում արձանագրել է Մարդու իրավունքերի միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտումներ:

«1990-ականների համեմատ այս պատերազմն ավելի արյունալի էր, ավելի ավերիչ, կիրառվում էին ավելի նոր սերնդի զինատեսակներ: Անդօդաչու սարքերի կիրառումը նույնպես նորություն էր այս պատերազմում, սակայն ամենամեծ տարբերությունն այն էր, թե կարճ ժամանակում որքան արագ այդքան շատ ավերածությույուններ, կորուստներ եղան»,- քննարկմանն ասել է «Human Rights Watch»-ի Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրենՌեյչել Դենբերը: