Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

 

Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հացադուլի ընթացքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 2018 թվականի հունվարի 9-ին զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, նշանակվել է դեղորայքային բուժում: Արմեն Բիլյանը, սակայն, դեղերը չի ընդունում՝ հացադուլում գտնվելու պատճառով:

 

Հացադուլում գտնվելու ընթացքում Արմեն Բիլյանին մի քանի անգամ այցելել է հոգեբան: Այցի ընթացքում պարզվել է, որ նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն նա հրաժարվել է՝ պնդելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

 

Արմեն Բիլյանի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նրա հետ առանձնազրույցի արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրում է, որ Արմեն Բիլյանն ունի հոգեբանական հետևողական աջակցության կարիք: Բացի այդ, երկարատև հացադուլի վնասակար հետևանքներից խուսափելու համար նա ունի մշտական բժշկական հսկողության կարիք:

 

Սմբատ Բարսեղյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ հացադուլով  պայմանավորված ունի ընդհանուր թուլություն, ցածր ճնշում: Այնուամենայնիվ, առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանն այլ բողոք կամ պահանջ չի ներկայացրել՝ նույնպես նշելով, որ իր խնդիրն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելն է: 2018 թվականի հունվարի 9-ին Սմբատ Բարսեղյանը զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից:

 

Արայիկ Խանդոյանի հետ կապված պարզվել է, որ երիկամների ցավի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բարձարցրած հարցի հիման վրա հունվարի 10-ին նա ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համատեղ աշխատանքի հիման վրա այսօր Արայիկ Խանդոյանին նախատեսված է նաև ուռոլոգի այցելություն: Նախատեսված են նաև մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Մանրամասները կներկայացվեն Արայիկ Խանդոյանին և նրա փաստաբանին:

 

Բանավոր ընաթացակարգով աշխատանքից զատ, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նաև գրավոր ընթացակարգ: Մասնավորապես, Արդադարադատության նախարարության քրեակատարողական վարչություն են ուղարկված համապատասխան գրություններ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:

 

Այս հաղորդագրությամբ ներկայացված են նշված անձանց առողջական վիճակին առնչվող միայն այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ հրապարակային բնույթի են: