ԼՂ ևս մեկ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը․ հայտնաբերվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ռուս խաղաղապահ ստորաբաժանումների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ևս մեկ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նախօրեին ամբողջությամբ ավարտվել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, դպրոցում վերանորոգման աշխատանքներ են տարվել։ Խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, որոնք ուսումնական գործընթացն անցկացնում են այնպես, որպեսզի լրացվի բացը, որն առաջացել է հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են նաև, որ ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտ քաղաքի հարավային շրջանները։ Ականազերծման աշխատանքների մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել ու ոչնչացվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա։

Տեղեկացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական։

Տաթև Ֆռանգյան