«Երբ բոլորը դժգոհ են»․ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չդարձավ «հայկական Մանդելա»․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտն ու հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնման լուրը նոյեմբերի 9-ի երեկոյան Երևանում ժողովրդական զայրույթ առաջացրեց։ Ամբոխը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը տակն ու վրա արեց, ծեծեց խորհրդարանի խոսնակին։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության՝ ««Երբ բոլորը դժգոհ են»․ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չդարձավ «հայկական Մանդելա»» վերտառությամբ հոդվածում։

Հրապարակման համաձայն՝ այս իրավիճակը դեռևս ամռանն անհնար էր պատկերացնել։ Հուլիսին վարչապետի վարկանիշը 80 տոկոսից բարձր էր, համաժողովրդական աջակցության երրորդ տարին իրավունք էր տալիս հավակնել Հայաստանի նորագույն պատմության ամենահայտնի քաղաքական գործչի կարգավիճակին։

BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը պատմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած ուղու մասին՝ որպես ժողովրդի մարդ, լրագրող, քաղբանտարկյալ, ընդդիմադիր պատգամավոր ու վարչապետ։

Վարչապետի աշխատակազմ

Երբ 2018թ․ գարնանը Փաշինյանը եկավ իշխանության, նա հավաք անցկացրեց իր կողմնակիցների հետ երկրի գլխավոր հրապարակում, իսկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ վարչապետի նստավայրից։ Դիմելով ժողովրդին՝ նա խոստացավ, որ այսուհետ ամեն ինչ թափանցիկ է լինելու և, որպես ապացույց, վիրտուալ էքսկուրսիա կազմակերպեց իր աշխատասենյակում։ Ժողովրդի հետ շփման Փաշինյանի սիրած մեթոդը դարձան ֆեյսբուքյան եթերները։ Շաբաթը մի քանի անգամ նա դիմում էր ժողովրդին՝ կոչ անելով աջակցել ռեֆորմներին, հայտարարում սահմանադրական փոփոխությունների մասին։ Նույն աշխատասենյակից նա ժողովրդին պատմեց սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում սկսված պատերազմի ընթացքի մասին։ Աշխատասենյակը նոյեմբերի 10-ի գիշերն ավերվեց, երբ Փաշինյանը Ֆեյսբուքում հայտարարեց պատերազմի ավարտի մասին՝ հայերի համար ցնցող պայմաններով։

Ռեկորդային հայտնիությունից մինչև «Միացյալ Ռուսաստան» կուսակցության վարկանիշ

Դեռ հուլիսին երկու հարցումները Փաշինյանի վարկանիշը գնահատում էին 85 և 84 տոկոս՝ չնայած երկրում COVID-19-ով առկա ծանր վիճակին։ Պատերազմի ավարտից 3 օր անց սոցհարցումը ցույց տվեց վարչապետի աջակցության 30 տոկոսից ցածր մակարդակ։ Փորձագետները, սակայն, նշում են,  որ Փաշինյանը դեռ ունի ավելի մեծ թվով աջակիցներ, քան փողոցում ցույց կազմակերպող ընդդիմության ներկայացուցիչները, որոնց «նախկին» են անվանում։ Վարչապետը կորցրել է  էլիտային, բայց ժողովուրդը նրան դեռ սատարում է։ Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության պատգամավորներից մեկը։

Փաշինյանին հիմա կարող են «հեռացնել» միայն երկու մարդ՝ Պուտինն ու ինքը, ասել են Երևանում BBC-ի զրուցակիցները՝ նկատի ունենալով երկու սցենար՝ Ռուսաստանից ընդդիմությանն աջակցում կամ վարչապետի այնպիսի հայտարարություններ ու գործողություններ, որոնք նրան կզրկեն ժողովրդականությունից։

Մոսկվան ընդդիմությանը չի սատարում։ ՌԴ նախագահը, չնայած հերթական անգամ դատապարտեց «փողոցի միջոցով» իշխանության գալու մեթոդը, ասաց, որ Փաշինյանի հետ «զարգացրել են բավականին վստահելի ու կառուցողական» հարաբերություններ։ Ինքը՝ Փաշինյանը, ավելի անկանխատեսելի է գործում։ Երբ պարտությունից հետո առաջին կիրակի օրը առաջնագծի զինվորներին կոչ արեց լուծել նրանց հարցերը, ովքեր «վնգստում են պատերի տակ», քննադատները սա համարեցին քաղաքացիական պատերազմի կոչ։ Փաշինյանը հերքեց իր խոսքերի նման մեկնաբանությունը  ու հրաժարվեց հեռանալ։

Հայկական Մանդելա՞

Իշխանության գալուց հետո Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ժողովրդավարության համար պայքարի նրան մղել է Նելսոն Մանդելան։ Նրա խոսքով՝ բանտում վերհիշել է Մանդելանի կյանքն ու ճակատագիրը, ոգեշնչվել նրա գաղափարերով։ Մանդելայի նման՝ Փաշինյանն անցել է քաղբանտարկյալից մինչև ազգային առաջնորդի ուղին։ Ընդդիմադիր լրագրող և թերթի խմբագիր՝ 2008թ․ նաև մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավին։ Ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքներն ու ցույցներն ավարտվեցին մարտի 1-ի արյունալի գիշերով, երբ Երևանում 10 մարդ զոհվեց։

Անկարգությունների կազմակերպման մեղադրանքով Փաշինյանը մեկ ու կես տարի անցկացրեց անազատության մեջ, համաներմամբ ազատ արձակվեց 2011թ․։ Հաջորդ 6 տարիներին նա քաղաքական կապիտալ էր կուտակում՝ դառնալով խորհրդարանի պատգամավոր ու ստեղծելով սեփական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

2018թ․ գարնանը պահը եկավ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգտվեց  սահմանադրական փոփոխությունից, որ 2 ժամկետի ավարտից հետո մնա երկրի ղեկավար, արդեն վարչապետի պաշտոնում։ Երբ Սարգսյանը հայտնեց իշխանության մնալու մտադրության մասին, ընդդիմությունը փակեց գլխավոր ավտոճանապարհները քաղաքում ու հայտարարեց «սիրո և համերաշխության, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին։ Շարժման գլխավոր ստրատեգը Նիկոլ Փաշինյանն էր։ Նոր Հայաստան կառուցելու խոստմանը հավատացին բոլորը՝ ռեժիմի փոփոխությունը դարձնելով անխուսափելի, Փաշինյանին էլ՝ կառավարության նոր ղեկավար։ Սակայն եթե Մանդելան իշխանության գալուց հետո զբաղվում էր սևամորթ ու սպիտակամորթ քաղաքացիների հաշտեցմամբ, ապա Փաշինյանը սկսեց քրեական գործեր հարուցել իր երկու նախորդների, նրանց բարեկամների, նախարարների ու պատգամավորների դեմ։

«Հայաստան է, և վե՛րջ» 

Ղարաբաղի հարցը հռչակելով որպես իր վարչակարգի համար առաջնահերթություն՝ Փաշինյանը, որպես վարչապետ, առաջինն այցելեց Ստեփանակերտ։ Նա որոշեց փոխել խաղի կանոններն ու համոզել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցային սեղան բերել ԼՂՀ ներկայացուցիչներին։ Մինսկի խմբի համանախագահները պնդեցին, որ մտադիր չեն փոխել ձևաչափը։ Սա չխանգարեց Ադրբեջանի նախագահի հետ երկխոսությանը։ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո նրանք հանդիպել են 2 անգամ։ Այդ հանդիպումների բովանդակությունը, ըստ երևույթին, այդպես էլ կմնա մանիպուլյացիների առարկա։ Բաքվում ասում են, որ հարաբերությունների գլխավոր գրգռիչը Փաշինյանի՝ 2019թ․ ամռանը Ստեփանակերտ այցն է, երբ նա ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և սկսեց բացականչել՝ «Միացում»։ Փաշինյանի խոսքերն Ադրբեջանում ընկալել են որպես բանակցություններից հրաժարում։ Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը 2020թ․ փետրվարին Մյունխենյան համաժողովն էր, որի քննարկման առիթը դարձավ այն, թե որ ազգն է ավելի հին։

Փաշինյանի հայտարարությունները դուր չեն եկել նաև Մոսկվային։ «Դա դուր չեկավ ԱԳՆ ղեկավարությանը։ Դա դիվանագիտական չէր»,- անանունության սկզբունքով BBC-ի ասել է ռուս դիվանագետը։

Ասել, որ հենց Փաշինյանի խոսքերն են բանակցությունները խզել ու բերել պատերազմի, չափանզանցություն է, համարում է BBC-ի-ի աղբյուրը ՀՀ ԱԳՆ-ում։ Հայ դիվանագետը հիշեցրել է՝ Փաշինյանի նախորդը հայտարարում էր, որ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։ Բացի այդ, Ալիևը բազմիցս հանդես է եկել ոչ պակաս սադրիչ հայտարարություններով՝ Երևանն անվանելով ադրբեջանական հնագույն քաղաք, իսկ հայերին՝ այս տարածքում եկվորներ։

Երբ բոլորը դժգոհ են

Եթե միջազգային ասպարեզում Հայաստանը դուրս չէ գալիս ռուսական ուղեծրից, ապա երկրի ներսում Փաշինյանի գործողությունները Ռուսաստանում  գրգռվածություն էին առաջացնում։ Գեներալ Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն առաջացրին Լավրովի հակադարձումը, իսկ Պուտինը հիշեցրեց Քոչարյանի հետ անձնական ընկերության մասին։

«Այո՛, կային տարաձայնություններ Քոչարյանի ձերբակալման հետ կապված, ինչպես բոլորն են համարում՝ ռուսամետ գործչի»,- BBC-ին պատմել է ՌԴ ԱԳՆ զրուցակիցը։ «Նախկին նախագահի ճակատագիրն ինչ-որ ժամանակ եղել է կենտրոնական հարց երկուստեք հարաբերություններում, բայց Փաշինյանը փորձեց իր մտքերը տեղ հասցնել ու նրան լսեցին»,- հավելել է դիվանագետը։

Նա հիշել է 2019թ․ Պետերբուրգի միջազգային ֆորումը, երբ ռուսական էլիտան ծանոթացավ Հայաստանի ղեկավարի հետ։ Ըստ ռուս դիվանագետի՝ Փաշինյանին ճանաչել են հանրահավաքների ընթացքում կոշտ հայտարարություններով, իսկ ֆորումի ժամանակ նա իրեն ցուցադրել է այլ կողմից՝ հավասարակշռված պատասխանելով բոլոր հարցերին։ Դիվանագետը նույնիսկ գրառել է վարչապետի խոսքերը՝ «Երբ բոլորը դժգոհ են, պիտի այնպես անել, որ գոհ լինեն»։ Այս խոսքերը նույնիսկ մեջբերել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում։

Սակայն ձերբակալություններից զատ՝ եղել են նաև այլ գրգռող գործոններ, օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գրասենյակում խուզարկությունները։

«Մի շարք ռուս մեկնաբանների մոտ պատրանք կար, որ ցանկացած հեղափոխությունից հետո կառավարությունում պիտի լինի քաոս, հատկապես հետխորհրդային երկրներում։ Եվ նաև պատրանք, որ կառավարությունը ռուսամետ չի լինի։ Եվ նրանց կարելի է հասկանալ, Մայդանից դեռ չեն հեռացել»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ից զրուցակիցը։

«Մեզ թվում էր՝ ռուսները մեզ հասկանում են»

Երբ սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում պատերազմ սկսվեց, Ռուսաստանը երկար ժամանակ սահմանափակվում էր կրակի դադարեցման կոչերով ու մտահոգության մասին հայտարարություններով։ Այսպիսի չեզոք դիրքորոշումը հակադրվում է ինչպես Ադրբեջանի օգտին Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ, այնպես էլ պատմությամբ, երբ 2016թ․ պատերազմն ավարտվեց 4 օր անց Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ ու վարչապետ Մեդվեդևի՝ երկու մայրաքաղաքներ այցելությամբ։

2020 թվականին ակնհայտ անգործությունը սկսեց քաղտեխնոլոգների կողմից սպեկուլյացիաներ առաջացնել, որ Կրեմլը, իբր, ուզում է պատժել Փաշինյանին, հասնել նրա հրաժարականին։

Պատերազմից հետո Փաշինյանը խոստովանեց, որ այդ խոսակցությունները հասել են նաև իրեն, և խորհրդարանի ամբիոնից ակնարկեց, որ այդ մասին ուղիղ հարցրել է Պուտինին։ Արձագանքի մասին նա չպատմեց, ենթատեքստը ենթադրում է բացասական պատասխան։

Խոսակցություններն էլ հաստատում են, որ Հայաստանը պատերազմի ընթացքում Ռուսաստանից զենք է ստացել։ Այդ մասին են խոսում նաև ռուսական ռազմական օդանավերի թռիչքների բաց տվյալները, այդ տեղեկությունը հաստատել են նաև BBC-ի աղբյուրները Հայաստանի խորհրդարանում ու երկրի նախագահի աշխատակազմում։

ՀՀ ԱԳՆ-ում BBC-ի զրուցակիցը հաստատել է, որ Ռուսաստանից խիստ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային միջոցներ մատակարարվել են։ Դեռ պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահին մոտ աղբյուրը պատմել է, որ Ռուսաստանն ամբողջության կատարում է իր դաշնակցային պարտավորությունները։

Աղբյուրը նաև նշել է, որ 26 տարվա ընթացքում, Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակից հետո, հայկական կողմը իրավական բազա չի ստեղծել, որ Ռուսաստանն իր խնդիրը համարի Ղարաբաղը պաշտպանելը՝ ոչ միայն Հայաստանի տարածքը։ Պատերազմից հետո այդ մասին ասաց նաև Պուտինը՝ ընդգծելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել ԼՂ-ի անկախությունը։

Էմմա Չոբանյան