Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Շմիգալ-Էրդողան հանդիպումը կայացել է, Ուկրաինայի վարչապետի Թուրքիա կատարած այցի շրջանակում։

«Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ, ինչպես նաև տրանսպորտի և պաշտպանական-արդյունաբերական ոլորտներում համագործակցությունը։ Վարչապետն ընդգծել է ռազմավարական համագործակցության ուղղություններով երկկողմ երկխոսության ակտիվացման ուղղությամբ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ «ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտն Ուկրաինայի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է»։

«Կարծում եմ՝ մեր երկրները բավարար ներուժ ունեն, որպեսզի ընդհանուր առևտրի ծավալը կրկնապատկվի՝ հասնելով տարեկան 10 մլրդ դոլարի»,- ասել է Շմիգալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ընթացում հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել երկու երկրների միջև ազատ առևտևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքման շուրջ։