Կա մի մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. մեզ ասում էր՝ ռեսուրս չկա, բայց պետք է շարունակել պատերազմը. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, Փաշինյանը դա չի արել: Ինչո՞ւ, չգիտեմ, հազար ու մի պատճառ են ասում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ո՞րն է իր պլանը պատերազմը դադարեցնելու հարցում. «Հարցրի՝ Ձեր պլանը ո՞րն է: Ինքն ուզում էր պատասխանել, ասացի՝ մի րոպե, պարո՛ն վարչապետ, ռացիոնալ պլան ասեք, որովհետև ես գիտեի, որ ինքն իռացիոնալ բան է ասելու, իրեն լավ ճանաչում եմ: Ասաց՝ ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել ա Ազգային ժողովի խորհրդի նիստում: Նա իր հայտարարություններում երբևէ չի հերքել մեր որևէ հայտարարություն: Ինքը չէր եկել լուծումներ առաջարկելու համար, ինքը եկել էր ինֆորմացիա տալու համար, մենք էլ իրեն ասել ենք՝ ինչ ա պետք անել, գնացել ա: Այս քննարկումներից պետք է դուրս գալ: Եթե մեկը կասկածում ա իմ ասածների վրա, թող ձայնագրությունները հրապարակեն և՛ Անվտանգության խորհրդի նիստի, և՛ էն մյուսների: Կա մեկ մեղավոր, նրա անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: