Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է 98 ոստիկան

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալների՝ «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ շաբաթ օրը Ֆրանսիայում կայացած բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 98 ոստիկան: Այս մասին  Twitter- իր  միկրոբլոգում հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն:

«Ամփոփ տվյալներ. 98 վիրավոր ոստիկանների և ժանդարմների շրջանում: Ես նրանց իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում: Այս բռնություն կատարողները պետք է պատասխան տան», – գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր բողոքի ցույցերի ընթացքում տարբեր աաստիճանի ծանրության վնասվածքներ ստացած  ոստիկանության 62 աշխատակիցների մասին:

Միևնույն ժամանակ, ըստ ՆԳՆ տվյալների՝ երկու ցուցարար դիմել է ոստիկանության Գլխավոր վարչություն` բողոքելով ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու դեմ: Հայտնի է նաև, որ բողոքի ցույցի ժամանակ սիրիացի անկախ լուսանկարիչ Ամիր ալ-Հալբին վիրավորվել է գլխի շրջանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը դատապարտել է 24-ամյա ֆոտոլրագրողի նկատմամբ «ոստիկանության անընդունելի բռնությունը»:

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել անկարգություններին մասնակցած ավելի քան 80 մարդու:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի 70 քաղաքներում բողոքի ցույցեր են ընթացել ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի նախագծի: Հանրահավաքի մասնակիցները հատկապես դժգոհում են սույն օրենքի 24-րդ հոդվածի դեմ, որը նախատեսում է տուգանքներ ոստիկանության առանձին աշխատակիցներին լուսանկարելու և նկարահանելու համար, եթե այն «սպառնում է առանձին պաշտոնատար անձանց ֆիզիկական անձեռնմխելիությանը»:

Բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպիչներն են լրագրողների արհմիությունները, Մարդու իրավունքների պաշտպանության լիգան և այլ հասարակական միավորումներ:

Տաթև Ֆռանգյան