Հայաստանը 6 միլիոն դոլար կծախսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա՝ 300 000 անձի համար․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

«Հայաստանը 6 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով՝ 300 000 անձի համար»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանը 180 երկրների շարքում համագործակցում է «Կովաքս» պլատֆորմի հետ։ Այստեղ ուսումնասիրում են պատվաստանյութի բոլոր հավանական թեկնածուներին, որոնք կստանան վերջնական գրանցում․ «Հաստատվելուն պես մեր երկիրը կարող է ընտրել այն պատվաստանյութը, որը կուզենա»։ Մեկ դոզայի գինը 10 դոլար է, մեկ անձը պետք է ստանա 2 դոզա։

Ըստ Կրեմլի խոսնակ Պեսկովի՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կսկսվեն Ամանորից առաջ: Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Արսեն Թորոսյանին է փոխանցել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշները: Արսեն Թորոսյանը մանրամասնում է, որ նմուշները փորձարկման համար են՝ ինքն էլ է պատվաստվել․ «Որևէ բարդություն չեմ ունեցել։ Վերջնական դոզան չեմ ստացել և վերջնական դոզան ստանալուց հետո կստուգեմ հակամարմիններս և կհասկանամ՝ ինձ մոտ իմունիտետ ձևավորվե՞լ է, թե՝ ոչ»։ Բայց նախարարը չի պատրաստվում խախտել կանոններ՝ անգամ պատվաստվելուց հետո, օրինակ՝ հրաժարվել դիմակներից, հպվել մակերեսների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան