Քաոս ու գաղտնիություն Ադրբեջանում․ ընտանիքները փնտրում են իրենց կորած զինվորներին

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո անհետ կորած ադրբեջանցի զինվորների ընտանիքները փորձում են նրանցից ինչ-որ լուր  ստանալ։ Պետական մարմինները, սակայն, տեղեկություններ չեն տրամադրում, գրում է «Ազատության» տեղական ծառայությունը։

«Պաշտպանության նախարարության թեժ գծով ինձ ասացին, որ նա վիրավորների թվում չէ»,- լրատվամիջոցին պատմել է Շիրվանից 21-ամյա զինծառայող Յահյա Աբդինովի զարմիկը։

Աղբյուրի համաձայն՝ հնարավոր է՝ Ադրբեջանն ունի հազարավոր զոհեր, սակայն իշխանություններից զատ՝ ոչ ոք այդ մասին չգիտի։

«Բոլորը տարբեր բաներ են ասում։ Մեկն ասում է՝ նա ողջ է ու իրականացնում է իր ծառայությունը, մյուսն ասում է՝ ինչ-որ տեղ է, որտեղ բջջային կապը չի աշխատում, ուստի չի կարող զանգել։ Մենք չենք կարող ստույգ տեղեկություն ստանալ»,- ասել է զինծառայողի զարմիկը՝ Սադայ Թագիևը։

Ըստ լրատվամիջոցի՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են Բաքվում ու մյուս քաղաքներում թարմ գերեզմաններ հայտնվում, հնարավոր է՝ հազարավոր ադրբեջանցիներ են զոհվել։

Ալիևի վարչակազմը լռում է կորուստների մասին, տարբեր պաշտոնյաներն էլ այս թեմայով հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին, այդ պատճառով զինծառայողների ծնողներն ու ազգականները պարբերաբար հավաքվում են Բաքվի հիվանդանոցների մոտ, վիրավորների ցուցակները ստուգում։

2003թ-ից իշխանության գալուց հետո, ըստ հրապարակման, Իլհամ Ալիևն իր վերահսկողության տակ է պահում լրատվամիջոցներին։ Այս տարվա սկզբին «Լրագրողներ առանց սահմաններ» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության ցուցանիշով՝ Ադրբեջանը 180 երկրների շարքում 168-րդն է։ Սակայն սեպտեմբերի 28-ին հայտարարված ռազմական դրությունն իշխանություններին թույլ է տվել ավելի խիստ սահմանափակումներ մտցնել, և մարդիկ ոչինչ չեն կարող ասել կամ հաղորդել հակամարտության մասին։

Նշվում է նաև, որ Ալիևը ռուսական հեռուստատեսության եթերում ասել էր, թե ադրբեջանական հասարակությունը ռազմական գործողությունների ավարտից հետո կտեղեկացվի կորուստների մասին, սակայն մինչև այսօր ադրբեջանական կողմը պաշտոնապես ոչ մի տեղեկավություն չի հաղորդում կորուստների մասին։

Էմմա Չոբանյան