ԵՏՄ երկրները կհավասարեցնեն ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկը

Լուրեր

02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի ԵՏՄ անդամ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Համաձայն այդ փաստաթղթի՝ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում միասնական ակցիզային հարկ կկիրառվի ծխախոտային արտադրանքի համար, գրում է EurAsia Daily-ն։

«Այս համաձայնագիրը թույլ կտա ռուսական շուկա չներմուծել էժան ծխախոտային արտադրանք»,- կարծում է միջազգային հարցերով Պետդումայի հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը։

Պայմանագրում սահմանվում են Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկերի դրույքաչափերի մերձեցման կանոնները: Սահմանվում է, որ 2024 թվականին ԵՏՄ անդամ երկրներիում կկիրառվի ինդիկատիվ դրույքաչափ, որը հավասար կլինի 35 եվրոյի՝ 1000 ծխախոտային արտադրանքի համար։ Ինդիկատիվ դրույքաչափը պետք է սահմանվի յուրաքանչյուր 5 տարին մեկ։

Ընդ որում, նշվում է, որ այդ երկրներում գործող ակցիզային հարկը կարող է շեղում տալ ինդիկատիվ դրույքաչափից 20%-ից ոչ ավելի։ ԵՏՄ երկրները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ համաձայնեցված, կկարողանան փոխել ակցիզային դրույքաչափը, եթե առկա են արդարացված տնտեսական պատճառներ և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի՝ ավելի քան 15% փոփոխության դեպքում:

Տաթև Ֆռանգյան