Նևադայում Գոհաբանության տոնին զինված անձինք անկանոն կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ․ զոհ ու վիրավորներ կան․ CNN

Լուրեր

02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Մեկ մարդ սպանվել է, 4-ը վիրավորվել է ԱՄՆ Նևադա նահանգում անկարգությունների հետևանքով։ Երկու կասկածյալ ձերբակալվել է, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 26-ին, երբ ԱՄՆ-ում նշում են Գոհաբանության տոնը, տեղեկություններ է ստացել նահանգի տարբեր քաղաքներում տուժածների մասին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային վնասվածքով 5 վիրավոր։ Նրանցից մեկը՝ 22-ամյա երիտասարդ, մահացել է։ Մյուս վիրավորները հոսպիտալացվել են, նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Կարծում ենք, որ կասկածյալները մեքենայով շրջել են քաղաքում և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ պատճառի»,- հայտնել են ոստիկանությունից:

Իրավապահների հաղորդմամբ՝ կրակոցներից հետո սկսվել է երկու կասկածյալների որոնումը՝ 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու և 20 տարեկան կնոջ:

Ավելի ուշ կասկածյալները բերման են ենթարկվել՝ կրակոցների հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տաթև Ֆռանգյան