Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկումների ժամանակ, որոնք նախորդել են Սենատում քվեարկությանը, զբոսաշրջության հարցերով պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուան հիշեցրել է այս հարցով Ֆրանսիայի իշխանության դիրքորոշումը․ Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։

Նա նաև ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի պատասխանատվությունը բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելն է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով։ Այդ բանակցությունների ելքը չի կարող նախապես  ու միակողմանի որոշվել։

«Այսօրվա մեր առաջնահերթությունը պետք է լինի  վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն ապահովելը: Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նաև նշել է, որ դեռ ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 336 սենատոր: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում։

Տաթև Ֆռանգյան