Ահաբեկչություններից զոհերի թիվն ամբողջ աշխարհում 5-րդ տարին անընդմեջ նվազում է․ GTI

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամբողջ աշխարհում ահաբեկչությունների զոհերի թիվը նվազում է 5-րդ տարին անընդմեջ։ 2019 թվականին ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 13 936 մարդ՝ 15%-ով պակաս, քան մեկ տարի առաջ։ Այս մասին են վկայում Ահաբեկչության միջազգային ինդեքսի (GTI) տվյալները, որը հրապարակվել է այսօր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցում նշվում է, որ ահաբեկչության գլխավոր խնդիր են շարունակում մնալ զինված հակամարտությունները։ Ընդ որում, իրավիճակը նկատելիորեն բարելավվել է Աֆղանստանում ու Նիգերիայում։ Դա պայմանավորված է նրանով, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ալ-Շաբաբ» ահաբեկչական ​​խմբավորումները ուժեղ ճնշման տակ են հայտնվել:

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Աֆղանստանն ու Նիգերիան միակ պետություններն են, որտեղ ահաբեկչության զոհերի թիվը դեռևս գերազանցում է 1․000-ը: Ընդհանուր առմամբ, փորձագետները նշել են իրավիճակի բարելավում 103 երկրներում:

Ըստ GTI-ի՝ 2019 թվականի ամենասարսափելի ահաբեկչական խմբավորումը մնացել է իսլամիստական արմատական ​​«Թալիբան»-ը Աֆղանստանում: Միաժամանակ, թալիբների կողմից հարձակումների հետևանքով զոհերի թիվը նվազել է 18 տոկոսով:

Նվազել է նաև ԻՊ-ի ուժն ու ազդեցությունը. այս ծայրահեղական ​խմբավորման հիմնադրումից ի վեր առաջին անգամ 1․000-ից պակաս մարդ է սպանվել ԻՊ գրոհայինների կողմից:

Տաթև Ֆռանգյան