ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդի մասին

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ավելի քան 4 միլիոնով, ինչը համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մահացությունների թիվն աճել է ավելի քան 67․000-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 16-22-ն աշխարհում գրանցվել է վարակման 4․060․891 նոր դեպք, արձանագրվել է մահվան 67․221 դեպք: Երկու ցուցանիշներն էլ ավելի բարձր են, քան նախորդ յոթ օրվա տվյալները, երբ հայտնաբերվել է վարակի 3․977․223 նոր դեպքի և 59․699 մարդու մահվան մասին:

Չնայած այս հանգամանքին՝ ԱՀԿ-ում, այնուամենայնիվ, կարծում են, որ վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի աճի վերաբերյալ տվյալները վկայում են համաճարակի «գլոբալ տեմպի դանդաղման» մասին: Վարակի տարածման նվազման միտում է նկատվել եվրոպական տարածաշրջանում և Հարավ-Արևելյան Ասիայում: Միևնույն ժամանակ, վերջին յոթ օրվա ընթացքում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում աճել է ինչպես նոր դեպքերի, այնպես էլ մահացությունների թիվը:

Աֆրիկայում, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը համեմատաբար ցածր է։

Եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է վարակի ավելի քան 1․7 միլիոն դեպք և ավելի քան 32,6 հազար մահվան դեպք: Ամերիկայում մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 1.6 միլիոնով, մահացել է 22 հազար մարդ: Հարավարևելյան Ասիայում վարակվել է ավելի քան 351 հազար մարդ, իսկ յոթ օրվա ընթացքում մահվան դեպքերը գերազանցել են 4․7 հազարը:

ԱՄՆ-ում վարակվածների թիվն աճել է ավելի քան 1․1 միլիոնով, որին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 281 հազար վարակման նոր դեպք), Իտալիան (գրեթե 236 հազար), Բրազիլիան (ավելի քան 209 հազար), Ֆրանսիան (ավելի քան 171 հազար), Ռուսաստանը (ավելի քան 163 հազար), Լեհաստանը (ավելի քան 152 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 149 հազար), Գերմանիան (ավելի քան 127 հազար) և Իրանը (ավելի քան 91 հազար նոր դեպք):

Տաթև Ֆռանգյան