Արտակ Ապիտոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի առցանց նիստին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 37-րդ առցանց նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

«ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ աշխարհում տիրող Covid-19 համավարակի պայմաններում առկա մարտահրավերներին առողջապահական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում։ Վերջինս Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի առաջարկած բանաձևը, որ կրում է «Ապրել միասին Covid-19 համավարակի պայմաններում և հետկովիդյան աշխարհում» խորագիրը:

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ի հեճուկս՝ համաճարակի ընթացքում աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև մեծաքանակ զոհերի, հազարավոր փախստականների, Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման, հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների մասին։ Նշվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կոչված է նախ և առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները և ապահովելու անվտանգության միջոցառումների իրականացումը և ընդգծվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում շարունակվելիք բանակցությունների ընթացքում քննարկվելու է Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ:

Առցանց նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավմանը»,- ասված է հաղորդագրությունում: