Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Մանրամասն և բոլոր ասպեկտներով քննարկվել է ԼՂ հարցով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունում արձանագրված համաձայնությունների իրականացման ընթացքը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Շեշտվել է նաև անհետաձգելի մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը՝ կապված փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային օբյեկտների պահպանման հետ։
Կարծիքներ են փոխանակվել՝ կապված հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության Կենտրոնի ստեղծման աշխատանքների հետ»,- մասնավորապես ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Միաժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼԵռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ։