Ապշեցնող էր Արցախի քաղաքացիական բնակչության հերոսությունը․ Սեմյոն Պեգովի տպավորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն ակտիվորեն լուսաբանում էր Արցախում վերջին պատերազմը, այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ խոսեց ադրբեջանական թիրախում հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության մասին։

«Պատերազմի գրեթե ավարտին նկուղում հանդիպեցի ռուս տարեց կնոջ, նրան «ռուս բաբո» էին անվանում։ Նա մանկատանն է ապրել, նրան որդեգրել և մեծացրել է արցախցի մի ընտանիք։ Մինչև վերջ նա հրաժարվում էր հեռանալ, որքան գիտեմ՝ չի գնացել քաղաքից՝ չնայած տարհանմանը և վերջին ծանր օրերին։ Այդ ռուս կնոջ համար դա ոչ միայն հարազատ հող էր, ասում էր՝ ուր գնամ, երբ թոռներս առաջնագծում են»,- պատմեց նա։

Պեգովի խոսքով՝ իրեն ապշեցրել է քաղաքացիական բնակչության, արցախցի կանանց հերոսությունը։

«Ես արթնացա, նայեցի հյուրանոցի պատուհանից դուրս։ Քաղաքը գնդակոծվում էր, ինչ-որ բան էր պայթում, մենք դա «ադրբեջանական զարթուցիչ» էինք կոչում․․․ Եվ տեսնում եմ՝ 50 տարեկանին մոտ մի կին աշխատանքի է գնում։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան էր պայթում, իսկ նա նույնիսկ քայլերի տեմպը չէր փոխում»,- վերհիշում է լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում։