ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ է ուղարկել ԼՂ՝ բնակչությանն օգնելու համար

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ՌԴ ԱԻ նախարարությունը լրացուցիչ խումբ և միջոցներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 25-ին ՌԴ ԱԻՆ հերթական Իլ-76 օդանավն է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ։ Խումբը կազմավորվել է Նոգինսկի և Տուլայի փրկարար կենտրոնների աշխատակիցներից, «Լիդեր» կենտրոնից, կենտրոնական ապարատի մասնագետներից, ինչպես նաև Էներգետիկայի նախարարության մասնագետներից»,- նշել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԻՆ-ը ծրագրում է առաջիկա օրերին ավելացնել Լեռնային Ղարաբաղում անձնակազմի թվաքանակը։

Նշվում է, որ նոյեմբերի 21-ին ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ է հասցրել 45 տոննա շինանյութ, իսկ նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղ է հասել երկրորդ շարասյունը՝ 300 տոննա մարդասիրական բեռով։