Կանադան պահանջում է անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված լրագրողներին

Լուրեր

03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:11
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Կանադան պահանջում է անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված լրագրողներին։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։

«Բելառուսում Լուկաշենկոյի վարչակազմի կողմից լրագրողների ձերբակալությունը ոտնահարում է մարդու իրավունքների ամենահիմնարար սկզբունքները։ Կանադան պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց ու շարունակել պաշտպանել մամուլի ազատությունը»,- գրել է Շամպայնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ երեկ Բելառուսում գործող 9 հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքական հետապնդում են անվանել քրեական գործերի շրջանակում 3 լրագրողների ձերբակալությունը։ Ձերբակալվածների թվում է, մասնավորապես, tut.by-ի լրագրող Կատերինե Բորիսևիչը, որը ձերբակալվել է նոյեմբերի 19-ին զոհված ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Բոնդարենկոյի բժշկական գաղտնիքը հրապարակելու համար։

Տաթև Ֆռանգյան