Ինչպես են ընթանում ականազերծման և զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները․ իրավիճակը ԼՂ-ում՝ ըստ ՌԴ ՊՆ տվյալների

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 1800 փախստական ​​է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը: Օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական, որոնք նախկինում լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 13 հազար բնակիհչ»,- ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ զինադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի համակարգմամբ՝ շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը։

«Այս խնդիրն իրականացնելու համար, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության նախաձեռնությամբ, ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք բաղկացած են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից»,- նշել է Կոնաշենկովը:

Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ համատեղ խմբերի աշխատանքի արդյունքում հայտնաբերված զոհվածների բոլոր մարմինները հանձնում են կողմերին:

Միաժամանակ, ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծման և տարածքի մաքրման ընթացքում հինգ պայթյունավտանգ իր են հայտնաբերել: Խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և վնասազերծվել է 57 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ խաղաղապահ ուժերի ինժեներատեխնիկական ստորաբաժանումներն օգնում են Ստեփանակերտի ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման աշխատանքներին: «Ռուս խաղաղապահների պարեկային ծառայություններն ապահովում են սննդի և խմելու ջրի անվտանգ մատակարարումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ», – հավելել է նա:

Տաթև Ֆռանգյան