Գրենոբլ-Ալպ Մետրոպոլը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի՝ մասնավորապես կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագիրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:
Հիշեցնենք, որ Արցախը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ․-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, անխնա պատերազմ սկսեց նրա դեմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու համար գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։
Իրենց կեղեքողից փախչելով՝ բոլորովին անօգնական խաղաղ բնակիչները գաղթի ճամփան բռնեցին դեպի Հայաստան: Արցախի տարածքը գրեթե կեսով կրճատվել է: Հիվանդանոցներն ու բուժկետերը խիստ ծանրաբեռնված են և այլևս համապատասխան քանակությամբ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ չունեն հատկապես Covid-ի համաճարակից ստեղծված իրավիճակում, երբ թեստավորված անձանց 50%-ը վարակակիր է: Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150,000 տեղահանված բնակիչների համար:
Սփյուռքի և հատկապես Ֆրանսիայի հայերը համախմբված կերպով օժանդակության ալիք բարձրացրեցին՝ հավաքելով դրամական օգնություն և դեղորայք, սակայն ավիափոխադրումները բավականին թանկ են, իսկ կարիքներն օրեցօր ավելի ու ավելի են մեծանում:
Մետրոպոլը երկար տարիներ ի վեր ընդհանուր պատմություն ունի հայազգի ֆրանսիացիների կամ Հայաստանի հետ (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր տարածքի գրավչությունն ու էությունը միշտ կրել են օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ:
Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու և մեր շրջանի տարածքում և ամբողջ Ֆրանսիայում առաջ եկած զորակցության ոգուն արձագանքելու համար, Մետրոպոլի խորհուրդը.
?️ Հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական: