ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

Լուրեր

02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Անցած շաբաթ դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպեցին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին՝ փաստելու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում Հայաստանին աջակցելու հարցում։ Քննարկման թիրախում Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին ու հետագա համագործակցությունը։

Ուզում ենք գոհունակությամբ հիշատակել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։